Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը երրորդ տուրում սեփական դաշտում 5-0 հաշվով հաղթեց «Համբուրգին»։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Գոլեր հեղինակեցին նաև Սերժ Գնաբրին, Ալեքսանդր Պավլովիչը և Լուիս Դիասը։
Գործող չեմպիոնը 9 միավորով միանձնյա առաջին տեղում է, իսկ «Համբուրգը» 1 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։