Իտալական Ա Սերիայի հերթական տուրում «Յուվենտուսը» տանը գոլառատ խաղում հաղթեց «Ինտերին»։ Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։
Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Լոյդ Քեյլին, իսկ «Ինտերի» կազմում գոլին պատասխանեց Հական Չալհանօղլուն։ Քենան Յիլդիզը թուրինյան ակումբին երկրորդ անգամ առաջ մղեց 38-րդ րոպեին, որին երկրորդ աժխաղակեսում պատասխանեց կրկին Հական Չալհանօղլուն։
75-րդ րոպեին Մարկուս Թյուրամը առաջ մղեց հյուրերին, սակայն վերջինիս եղբայրը՝ Ժեոֆրեյ Թյուրամը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ ավելացրած ժամանակի ընթացքում Աջիչը շեշտակի հարվածով գրավեց Յան Սոմմերի պաշտպանած դարպասը։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝
Standings provided by Sofascore