Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ալաշկերտը» Ավանի ակադեմիայում 3-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմից աչքի ընկան Կայո Էնրիկեն, Մոմո Տուրեն և Կարեն Նալբանդյանը։
Այս հաղթանակով «Ալաշկերտը» գրանցեց չորրորդ անընդմեջ հաջողությունը և 12 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 6 միավորով 6-րդ տեղում է։