«Բայերի» կիսապաշտպանն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

«Բայերի» արգենտինացի կիսապաշտպան Էսեկիել Պալասիոսը երկար ժամանակով դուրս կմնա խաղադաշտից։ Լևերկուզենի ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ձգող մկանի ջիլի վնասվածք։

Վնասվածքը նա ստացել է Բունդեսլիգայի երրորդ տուրի «Այնտրախտի» դեմ խաղի սկզբում (3:1)։ Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կվիրահատվի, և վերականգնումը կտևի մի քանի ամիս։ Ակնկալվում է, որ Պալասիոսը կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն 2026 թվականի սկզբին։

Անցյալ մրցաշրջանում Պալասիոսը «Բայերի» կազմում անցկացրել է 38 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։