Լոնդոնի «Չելսին» կենտրոնական հարձակվող Դեյվիդ Դատրո Ֆոֆանային վարձակալության է ուղարկել։
Ֆուտբոլիստի նոր ակումբը «Ֆաթիհ Քարագյումրյուկն» է։ Այս մասին հայտնել են թուրքերի մամուլի ծառայությունը թիմի պաշտոնական կայքում։
Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվողը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կխաղա Թուրքիայի առաջնությունում։ Պայմանագրի համաձայն՝ «Ֆաթիհ Քարագյումրյուկն» իրավունք ունի վարձակալության ժամկետի ավարտից հետո գնել Ֆոֆանային։
Անցյալ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը նույնպես վարձակալության հիմունքներով խաղացել է Թուրքիայում՝ «Գյոզտեպեի» կազմում։ Նա կարողացել է ինը խաղում խփել երկու գոլ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 6 միլիոն եվրո։