Վիկտոր Գյոկերես․ «Ժամանակ է պետք ամեն ինչին հարմարվելու համար»

«Արսենալի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը հարցազրույց է տվել «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից հետո։

Շվեդը խփել է գոլերից մեկը։

«Մենք վերադարձանք և ցանկանում էինք ավելի լավ խաղալ, քան նախորդ խաղում։ Կարծում եմ՝ մենք դա արեցինք, այնպես որ սա հիանալի օր էր։

«Էմիրեյթսում» գոլ խփելը և հաղթելը զարմանալի զգացողություն է։ Ինչպե՞ս եմ ես հարմարվել։ Ես ինձ հիանալի եմ զգում, թիմի տղաները անհավանական են։ Այս խմբում հարմարվելը շատ հեշտ էր։ Բայց, իհարկե, ժամանակ է պետք ամեն ինչին հարմարվելու համար», – TNT Sports-ին ասել է Գյոկերեսը։ «Արսենալը» հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 16-ին՝ Չեմպիոնների լիգայում «Ատլետիկի» դեմ։