«Բարսելոնան» հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Լամին Յամալի վնասվածքից հետո։
«Լամին Յամալը անհարմարություն ունի ցողունային հատվածում, ինչը խանգարում է նրան մարզվելուն և խաղալուն։ Նրա վերադարձը մարզումներին կախված կլինի վերականգնման տեմպից», – ասվում է «Բլաուգրանայի» հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել էր, որ 18-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա խաղալ Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում, որը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 14-ին։