Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեմտեմբերի 14-16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Մեր ընտրանին պատրաստվում է Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղերին։Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 19-ին և 21-ին՝ համապատասխանաբար Պամպլոնա և Տուդելա քաղաքներում։

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է խաղացողների ցանկը։

Աղաջանով Ալբերտ — «Տուլա»
Ղազարյան Սուրեն — «Երևան»
Մկրտչյան Արթուր — «Երևան»
Սանոսյան Վլադիմիր — «Նորիլսկի Նիկել»
Մելքոնյան Արթուր — «Լիպեցկ»
Նևեդրով Դենիս — «Տյումեն»
Խրոմիխ Նիկիտա — «Տուլա»
Մաշումյան Գարիկ — «Սիևն»
Մուրադյան Կարեն — «Երևան»
Պատատյան Արթուր — «Երևան»
Դերմենջյան Միհրան — «Մերկուրի»
Մարգարյան Սարգիս — «Յունիսպորտ»
Վասիլև Պուտրուս — «Յունիսպորտ»
Պետրոսյան Արսենի — «Նովայա Գեներացիա»
Եղիազարյան Աղասի — «Երևան»
Ղանդիլյան Միքայել — «Էիր-Աերո»
Արսեն Պետրոսով – «Տորպեդո»