«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, երբ նրան հարցրել են, թե ում կվստահի վճռորոշ 11 մետրանոց հարվածաշարը, նշել է իր ազգային թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի անունը։
– Պատկերացրեք, որ ձեր թիմը պետք է մեկ 11 մետրանոց հարվածով հաղթեր Չեմպիոնների Լիգան։ Բոլոր այն ֆուտբոլիստներից, որոնց հետ դուք երբևէ խաղացել եք, ո՞ւմ կվստահեիք այդ հարվածը։
– Ամեն ինչ պարզ է։ Կրիշտիանու Ռոնալդուին: Կարծում եմ՝ ֆուտբոլի աշխարհի մարդկանց մեծ մասը կընտրեր նրան։ Պարզապես ճնշմանը դիմակայելու նրա ձևի պատճառով նա 20 տարի խաղացել է ամենաբարձր մակարդակում և տարեցտարի ցուցադրել է լավագույն խաղը», – ասել է Ֆերնանդեշը BBC Sport-ին։