Լամին Յամալը հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մրցակիցներին Չեմպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը անվանել է թիմի հիմնական մրցակիցներին Չեմպիոնների Լիգայում և մեկնաբանել Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանում կիսաեզրափակչում «Ինտերից» կրած պարտությունը։

– Ձեր կարծիքով, որ թիմերը կլինեն Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար պայքարում գլխավոր մրցակիցները։

– «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Բավարիա», «Ռեալ», ՊՍԺ։ Նրանք միշտ մոտ են։

– Ի՞նչ սովորեցիք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Ինտերի» հետ։

– Չեմպիոնների Լիգայում ցանկացած սխալ թանկ է նստում։ Պետք է ավելի կայուն լինել և երբեք չհանձնվել, – Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլում «Բարսելոնան» կմրցի ՊՍԺ-ի (տանը), «Չելսիի» (արտագնա), «Այնտրախտի» (տանը), «Բրյուգեի» (արտագնա), «Օլիմպիակոսի» (տանը), «Սլավիայի» (արտագնա), «Կոպենհագենի» (տանը) և «Նյուքասլի» (արտագնա) դեմ։