«Բենֆիկան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի տրանսֆերով, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա պորտուգալացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2026 թվականի հունվարին։ Անգլիական ակումբն արդեն թույլատրել է ֆուտբոլիստին նախնական բանակցություններ վարել տրանսֆերի շուրջ։
2024/25 մրցաշրջանում Սիլվան 52 խաղում խփել է 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։
Սիլվան «Բենֆիկայի» սան է, որտեղ նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 2013-2015 թվականներին։