Հայտնի է Լա Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Պեպեն ճանաչվել է Իսպանիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

30-ամյա կոտդիվուարցին օգնել է իր թիմին տանել երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի։ Հարձակվողը խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» ֆուտբոլիստը իր կարիերայում առաջին անգամ արժանացավ այս մրցանակին: