«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վստահեցրել է, որ պաշտպան Ուիլյամ Սալիբան և հարձակվող Բուկայո Սական մտադիր են մնալ ակումբում: Մասնագետի խոսքով՝ նոր պայմանագրերի շուրջ բանակցությունները լավ են ընթանում։
«Ակումբի, մարզական տնօրենի և գործակալների միջև բանակցությունները շատ, շատ լավ են ընթանում: Կարծում եմ՝ հիանալի է, որ խաղացողները ցանկանում են մնալ այստեղ և առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարևոր մաս կազմել այս ակումբի պատմությանը: Դա միշտ հաճելի է, և նրանք կաճեն, իսկ հետո կտեսնենք», – Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Երկու ֆուտբոլիստներն էլ ունեն գործող պայմանագրեր մինչև 2027 թվականի ամառը։