«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան խոսել է Ինիգո Մարտինեսի ակումբից հեռանալու մասին։
34-ամյա կենտրոնական պաշտպանը կատալոնացիների հիմնական ֆուտբոլիստներից մեկն էր Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ։ Օգոստոսին կատալոնական գրանդը ստիպված էր բաց թողնել իր առաջատարներից մեկից Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»։
«Մենք շատ կկարոտենք Ինիգոյին թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Նա շատ օգնեց մեզ, քանի որ ունի փորձ, որը մենք՝ երիտասարդ ֆուտբոլիստներս, չունենք։ Մարտինեսը հիանալի անցկացրեց նախորդ մրցաշրջանը։ Բայց ֆուտբոլում դա պատահում է. կարևոր ֆուտբոլիստները հեռանում են այս կամ այն պատճառով, մենք պետք է շարունակենք առանց նրանց։
Նրանք, ովքեր մնում են, պետք է ցույց տան իրենց լավագույն որակները։ Մենք ունենք երիտասարդ թիմ, բայց մենք պատրաստ ենք, սա մեր պարտականությունն է», – ասել է Էրիկ Գարսիան Jijantes-ին տված հարցազրույցում։
Կիրակի օրը «Բարսելոնան» Լա Լիգայի տնային խաղ կանցկացնի «Վալենսիայի» դեմ։