«Ռեալ Մադրիդի» առաջատարներից մեկը բաց կթողնի մոտ երեք ամիս

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը բաց կթողնի մոտ երեք ամիս։ Ֆուտբոլիստը վնասել է ազդրը։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

««Ռեալ Մադրիդի» բժշկական ծառայության կողմից անցկացված հետազոտությունից հետո Ռյուդիգերի մոտ հայտնաբերվել է ձախ ոտքի ուղիղ ազդրային մկանի վնասվածք։ Ֆուտբոլիստի վիճակը հետագայում կհսկվի», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Այս մրցաշրջանում Ռյուդիգերը մասնակցել է վեց խաղի, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։