Կիլիան Մբապպե․ «Եթե չլիներ այս կիրքը, վաղուց կատեի ֆուտբոլը»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոստովանել է, որ ֆուտբոլային միջավայրը հաճախ տհաճ է նրան կուլիսային ինտրիգների պատճառով։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ շարունակելու ուժը ստանում է խաղի հանդեպ ունեցած սիրուց։

«Ֆուտբոլի աշխարհին ես մոտենում եմ ֆատալիստի պես, բայց կյանքում այդպես չէ։ Կյանքը գեղեցիկ է, իսկ ֆուտբոլը մնում է այնպիսին, ինչպիսին կա։ Միշտ սիրում եմ ասել՝ մարզադաշտ եկող մարդիկ երջանիկ են, որովհետև նրանք պարզապես վայելում են ներկայացումը՝ առանց իմանալու, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։

Անկեղծ ասած, եթե չլիներ այս կիրքը, վաղուց կատեի ֆուտբոլը», — Մբապեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը՝ հղում անելով L’Equipe-ին։