Լամին Յամալ. «Նա իմ ամենամեծ սերն է»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ վինգեր Լամին Յամալը պատմել է, որ իր առաջին մեծ ներդրումն արել է մոր երջանկության համար։

«Մեծացել եմ մի բնակարանում, որտեղ խոհանոցն ու ննջասենյակը միասին էին։ Մորս հարցրի՝ ո՞ր թաղամասում կուզի ապրել, և հենց այդտեղ էլ գնեցի տուն։ Այժմ նա ունի իր ցանկացած ամեն ինչ։ Մայրս իմ թագուհին է, և նա իմ ամենամեծ սերն է», — ասել է ֆուտբոլիստը՝ ըստ 20minutos-ի։

Յամալը հավելել է, որ ամենից շատ իրեն ուրախացնում է տեսնել մոր ժպիտը և գիտակցել, որ իր եղբայրը կարող է ունենալ այնպիսի մանկություն, ինչի մասին ինքն է ժամանակին երազել։