«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։
Օգոստոսին «Լիվերպուլը», հոլանդացի մասնագետի գլխավորությամբ, հաղթել է Պրեմիեր Լիգայի բոլոր երեք խաղերում՝ «Բորնմութի» (4-2), «Նյուքասլի» (3-2) և «Արսենալի» (1-0) դեմ։
Անցած մրցաշրջանում Առնե Սլոտը «Լիվերպուլին» հասցրեց Պրեմիեր Լիգայի տիտղոսին։