«Չելսիի» նորեկը 10-12 շաբաթ կբացակայի ազդրի վնասվածքի պատճառով

«Չելսիի» նորեկ Լիամ Դելապը 10-12 շաբաթ կբացակայի ազդրի վնասվածքի պատճառով, հայտնում է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։

22-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղի առաջին խաղակեսում։

«Մեզ համար հասանելի միակ «ինը» համարը Գույան է։ Ժոաու Պեդրոն նույնպես կարող է խաղալ այդ դիրքում», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Դելապը «Չելսիին» է միացել անցյալ ամռանը «Իփսվիչից» 31 միլիոն ֆունտ ստեռլինգով և Աշխարհի ակումբային առաջնության 6 խաղում խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։