Հայտնի է Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Էվերթոնի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

30-ամյա ֆուտբոլիստը իր առաջին երեք խաղերում կատարել է չորս գոլային փոխանցում։

Ջեք Գրիլիշը «Էվերթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2025 թվականի ամռանը։ Կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում 32 խաղում դարձել է երեք գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։