Հաքան Չալհանօղլուն կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կարող է լքել իտալական ակումբը, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա թուրքի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»։ Կողմերն արդեն բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ ամռանը, սակայն հնարավոր տրանսֆերը հետաձգել են մինչև ձմեռ։

Հաքան Չալհանօղլուն «Ինտերի» կազմում խաղում է 2021 թվականի ամռանից։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը 47 խաղում խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։