«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը հայտարարել է մի քանի «Ոսկե գնդակ» նվաճելու իր մտադրության մասին։
«Ես չեմ երազում մեկ «Ոսկե գնդակի» մասին։ Ես ուզում եմ մի քանիսը նվաճել։ Բոլոր ընկերներս գիտեն դա։ Եթե ես չկարողանամ հասնել դրան, ուրեմն ես ինչ-որ բան սխալ եմ արել։ Բայց եթե ամեն ինչ լավ ստացվի, ապա ես շատ ուրախ կլինեմ։ Չնայած ինձ համար ամենակարևորը թիմի հաջողությունն է», – 18-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Յամալը անցկացրել է երեք հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Իսպանացու տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։