Մարկ Գուեհին վերադարձել է «Քրիսթալ Փելաս»՝ «Լիվերպուլ» անհաջող տեղափոխությունից հետո

«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գուեհին վերադարձել է ակումբ՝ «Լիվերպուլ» անհաջող տեղափոխությունից հետո։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ ֆուտբոլիստը լավ տրամադրություն ունի, չնայած ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը չկարողացավ իրականացնել տեղափոխությունը։ Ակումբը չի բացառում ֆուտբոլիստի հունվարին հեռանալու հնարավորությունը։

Ֆուտբոլիստը միացել է «Քրիսթալ Փելասին» 2021 թվականի ամռանը։ Այդ ժամանակվանից ի վեր պաշտպանը մասնակցել է 156 հանդիպման, խփել ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։