Լուկաս Պակետան կլքի «Վեսթ Հեմը»

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։

«Խոսքը նրանց ընտրելու մասին է, ովքեր ընդունել են քեզ, չեն դատել քեզ, հավատացել են քեզ մինչև վերջ։ Խոսքը նվիրված մնալու մասին է, ոչ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ունես, այլև երբ կորցրել ես ամեն ինչ։ Սա հրաժեշտ տալու ժամանակը չէ։ Եկեք վերջին մրցաշրջանը միասին անցկացնենք», – գրել է բրազիլացին սոցիալական ցանցերում։

Հուլիսի 31-ին հայտարարվեց, որ Պակետան արդարացվել է անօրինական խաղադրույքների մեղադրանքներից։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պահանջել էր խաղացողի համար առավելագույն պատիժ՝ ցմահ որակազրկում։