Ջանլուիջի Դոննարումման առաջին մարզումն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում

Իտալիայի հավաքականի դարպասապահ և Եվրոպայի չեմպիոն Ջանլուիջի Դոննարումման ՊՍԺ-ից տեղափոխվելուց հետո առաջին մարզումն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիում»։

Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր 26-ամյա դարպասապահի առաջին մարզումից «Քաղաքայինների» կազմում։

Image

Սեպտեմբերի 14-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 4-րդ տուրում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։