Նախորդ ամառ Ջեյդոն Սանչոն մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն, սակայն գործարքը այդպես էլ չկայացավ։ Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը տեղափոխվեց «Ասթոն Վիլա», որտեղ նա մրցաշրջանը կանցկացնի վարձակալությամբ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Ծեր սինյորան» մոտ չէր անգլիացու հետ պայմանագիր կնքելուն՝ չնայած բազմաթիվ լուրերին։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը նույնիսկ առաջարկ չի արել 25-ամյա ֆուտբոլիստին։ «Յուվենտուսը» մերժել է Սանչոյին, հենց որ իմացել է ֆինանսական պահանջների մասին։ «Ռոման» նույնպես հետաքրքրված էր Ջեյդոն Սանչոյով։