«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վերադառնալ «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին ձեռք բերելու գաղափարին։ «Կարմիր սատանաները» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համաձայնության են եկել արգենտինացու հետ, բայց որոշել են ձեռք բերել «Անտվերպենի» 23-ամյա դարպասապահ Սեննե Լամմենսին։
Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսին՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է քննարկել Մարտինեսին հունվարին ձեռք բերելու հնարավորությունը, եթե որոշի, որ թիմը դեռևս փորձառու դարպասապահի կարիք ունի։
Մեկ այլ հավանական տարբերակ է Մայք Մանյանն է, որի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է հաջորդ ամռանը։