Ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալը որոշել է շարունակել իր կարիերան Մեքսիկայում։
Ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը լքում է ԱԵԿ-ը և կդառնա «Մոնտերեյի» ֆուտբոլիստ։
Հունական ակումբն արդեն թույլատրել է ֆուտբոլիստին թռչել Մեքսիկա՝ բժշկական զննում անցնելու համար։ Հիշեցնենք, որ մեքսիկական թիմում հանդես է գալիս մեկ այլ աստղ՝ «Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը։
Հունաստանի առաջնության վերջին մրցաշրջանում Մարսիալը անցկացրել է 19 հանդիպում և խփել յոթ գոլ։