Հայտնի է դարձել, թե երբ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կկարողանա միանալ թիմին վիրահատությունից հետո։
Սեպտեմբերի 5-ին 55-ամյա իսպանացի մասնագետը տեղափոխվել է շտապօգնության բաժանմունք և վիրահատվել անրակի կոտրվածքի պատճառով։
Le Parisien-ի տվյալներով՝ եթե բժշկական հակացուցումներ չլինեն, Էնրիկեն կկարողանա գլխավորել թիմը Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Լանսի» դեմ խաղում։
Անցյալ մրցաշրջանում ՊՍԺ-ն՝ Էնրիկեի գլխավորությամբ, նվաճել է Չեմպիոնների Լիգան, ինչպես նաև առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը, ինչպես նաև հասել է Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։
ՊՍԺ – «Լանս» խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19։15-ին։