Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Լիդսը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում Դանիել Ֆարկեին փոխարինելու համար։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Ժոզե Մոուրինյոյի և Նունո Էսպիրիտո Սանտոյի թեկնածությունները որպես 48-ամյա գերմանացու հավանական փոխարինողներ։
Այս մրցաշրջանում «Լիդսը» Պրեմիեր Լիգայի 3 խաղում վաստակել է 4 միավոր և դուրս է մնացել Անգլիայի Լիգայի գավաթից։
Սեպտեմբերի սկզբին Մոուրինյոն հեռացվեց «Ֆեներբախչեից», իսկ Նունոն՝ «Նոթինգհեմ Ֆորեստից»։