«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանին ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին թուրինյան ակումբը դիտարկում է որպես Դուշան Վլահովիչի փոխարինող, ով, հավանաբար, կհեռանա թիմից։ Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր է նույնիսկ ձմռանը։
Հիշեցնենք, որ օգոստոսին Լուկմանով հետաքրքրված էր «Ինտերը», որը «Ատալանտային» առաջարկել էր 45 միլիոն եվրո տրանսֆերի համար, սակայն մերժվել էր։
Անցյալ մրցաշրջանում նիգերիացի հարձակվողը անցկացրել է 40 հանդիպում, խփել 20 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը, իսկ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։