«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի անհաջող մեկնարկը Լա Լիգայում 2025/26 մրցաշրջանում։
Թիմը առաջին երեք խաղերում վաստակել է երկու միավոր։
«Դժվար պահերին չպետք է թաքնվել։ Ես չեմ թաքնվում։ Անցյալ տարի մի պահ մենք 10 միավորով հետ էինք մնում «Բարսելոնայից», իսկ դեկտեմբերին արդեն առաջին տեղում էինք։ Մենք ընդունում ենք քննադատությունը, դա արդարացի է։ Մենք չստացանք այն միավորները, որոնք կարող էինք ունենալ։ Բայց գլխավորը թիմ գտնելն ու օրեցօր կատարելագործվելն է։
Վստահեցնում եմ ձեզ, որ այդքան էլ վատ չէ։ Բայց ես չեմ ուզում արդարացնել մեր ունեցած երկու միավորները, դրա համար արդարացում չկա։ Ես ապրում եմ միավորներով։ Ես կնախընտրեի վատ խաղալ և միավորներ վաստակել։ Այս անգամ մենք այդքան էլ վատ չխաղացինք, բայց ավելի քիչ միավորներ ստացանք», – արգենտինացի մարզչի խոսքերն է մեջբերում COPE Radio-ն։
Լա Լիգայի 4-րդ տուրում «Ատլետիկոն» սեպտեմբերի 13-ին տանը կմրցի «Վիլյառեալի» հետ։