Էրիկ Գարսիա․ «Մեր նպատակն այս մրցաշրջանում ամեն ինչ հաղթելն է»

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան պատասխանել է թիմի ընթացիկ մրցաշրջանի նպատակների մասին հարցին։

«Մեր նպատակն այս մրցաշրջանում ամեն ինչ հաղթելն է։ Մենք ուզում ենք պայքարել Չեմպիոնների Լիգայի համար, ինչպես անցյալ տարի։ Բայց հիմա մեր մրցակիցները մեզ ավելի լավ են ճանաչում, հասկանում են, թե ինչպես ենք մենք խաղում, և կարծում եմ, որ սա մեզ համար նոր մարտահրավեր կլինի», – Գարսիայի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև կարողացավ նվաճել Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Չեմպիոնների Լիգայում կատալոնացիները դուրս մնացին կիսաեզրափակիչ փուլից։