«Յուվենտուսը» ծրագրեր է մշակում իր կազմը հզորացնելու համար

«Յուվենտուսը» ծրագրեր է մշակում իր կազմը հզորացնելու համար։ Քանի որ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է լքել թուրինյան ակումբը, «Ծեր սինյորան» արդեն փնտրում է նրան փոխարինող թեկնածուներ։

Tuttosport-ի տվյալներով՝ «Յուվենտուսը» կարող է ձմռանը «Ատալանտայից» ձեռք բերել Ադեմոլա Լուկմանին։

Թուրինյան ակումբը գրավված է նիգերիացու բազմակողմանի խաղով, ինչպես նաև այն փաստով, որ նա փորձ ունի խաղալու Ա Սերիայում։