«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտածում է թիմը հզորացնելու մասին։
Ինչպես հայտնում է Estadio Deportivo-ն՝ հղում անելով CaughtOffside-ին, Գվարդիոլան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի նկատմամբ։ Գվարդիոլան կարծում է, որ Ռոդրիգոն հիանալի կերպով կհամապատասխանի իր խաղային համակարգին իր բազմակողմանիության և այլ որակների շնորհիվ։
«Ռեալ Մադրիդը» պատրաստ կլինի բանակցություններ սկսել բրազիլացու տրանսֆերի շուրջ, եթե առաջարկը կազմի առնվազն 80 միլիոն եվրո։ Նման գինը խնդիր չէ «Մանչեսթեր Սիթիի» համար։ Ռոդրիգոն կարող է դիտարկել թիմը փոխելու հնարավորությունը արդեն հունվարին, եթե մրցաշրջանի առաջին մասում քիչ խաղաժամանակ ստանա Մադրիդում։