Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն, ով տեղափոխվել է «Միլան», հրաժեշտ է տվել իր նախկին ակումբին՝ «Մարսելին»։
«Ինձ համար մեծ պատիվ էր պաշտպանել այս ակումբի գույները։ Տղերք, շնորհակալություն ամեն ինչի համար», – գրել է կիսապաշտպանը սոցիալական ցանցերում։
30-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Ռաբիոյի տրանսֆերի համար «Միլանի» ղեկավարությունը «Մարսելին» վճարել է յոթ միլիոն եվրո փոխհատուցում։ Անցյալ մրցաշրջանում Ադրիենը Լիգա 1-ում անցկացրել է 29 հանդիպում՝ խփելով 9 գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։