«Ռեալ Մադրիդը» առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում կաշխատի ուժեղացնել իր պաշտպանությունը։
Ըստ Marca-ի՝ մադրիդյան գրանդի հիմնական նպատակներն են «Լիվերպուլից» Իբրահիմ Կոնատեն և «Արսենալից» Ուիլյամ Սալիբան։ «Ռեալ Մադրիդը», հավանաբար, նախ կփորձի պայմանագիր կնքել Կոնատեի հետ, որի ներկայիս պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։ Ֆրանսիացին մայիսին կդառնա 27 տարեկան։ Ինչ վերաբերում է Սալիբային, որը մարտին կնշի իր 25-ամյակը, նրա պայմանագիրը «Արսենալի» հետ լրանում է 2027 թվականի ամռանը։
Հարկ է նշել, որ վերջին տարիներին «Ռեալ Մադրիդը» բազմիցս ազատ գործակալների կարգավիճակով պայմանագիր է կնքել լավագույն ֆուտբոլիստների հետ։