«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմ Կոնատեն դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Լյուիս Սթիլը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Կոնատեն չի պատրաստվում երկարաձգել իր աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, որը լրանում է հաջորդ ամռանը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացին անգլիական ակումբի ղեկավարությանը չի հայտնել թիմից հեռանալու իր ցանկության մասին։
Նշվում, է, որ խաղացողը դեռ չի որոշել՝ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», որը հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Կոնատեն «Լիվերպուլի» կազմում խաղում է 2021 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում չորս խաղի և ստացել է երկու դեղին քարտ։