«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կարող է լքել իտալական ակումբը, հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա թուրքի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»։ Կողմերն արդեն բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ ամռանը, սակայն հնարավոր տրանսֆերը հետաձգել են մինչև ձմեռ։ Թուրքական ակումբը, ենթադրաբար, կիսապաշտպանի համար կվճարի 10 միլիոն եվրո։
Չալհանօղլուն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը 47 խաղում խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։