17-ամյա կիսապաշտպան Պեդրո Ֆերնանդեսը, որը «Բարսելոնայինն» է, մեծ պահանջարկ ունի Անգլիայի առաջնության ակումբների շրջանում: Այս մասին հաղորդում են Fichajes լրագրողները:
Աղբյուրի տվյալներով՝ խոստումնալից ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Ֆերնանդեսը մասնակցել է «կապտանռնագույնների» ասիական շրջագայությանը:
Պեդրոն խաղացել է «Վիսել Կոբեի» դեմ և խփել է գոլ: Իսպանիայի առաջնության երեք տուրից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակել են յոթ միավոր: «Բարսելոնան» զբաղեցնում է չորրորդ տեղը և երկու միավորով հետ է մնում առաջատար «Ռեալ Մադրիդից»: