Transfer News Live-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերի գաղափարից։
Անգլիական ակումբը մոտ ապագայում պատրաստվում է նորից քննարկել բրազիլացու հնարավոր տեղափոխությունը՝ հարձակման գիծը ուժեղացնելու նպատակով։ Մրցաշրջանի մեկնարկում Ռոդրիգոն Մադրիդում բավարար խաղաժամանակ չի ստանում։
Նշենք, որ ամառային տրանսֆերային պատո
ւհանի ընթացքում «Սիթին» նույնպես լրջորեն հետաքրքրված էր նրա ծառայություններով, սակայն հարձակվողը մնաց մադրիդյան ակումբում։