Բեռնարդու Սիլվան կարող է վերադառնալ հայրենիք

Լիսաբոնի «Բենֆիկայի» նախագահի թեկնածու Ժոաու Նուրունյա Լոպեշը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կկազմակերպի Բեռնարդու Սիլվայի վերադարձը, փոխանցում է AS-ը։

«Կարող եմ ասել, որ արդեն կա պայմանավորվածություն Բեռնարդուի հետ պայմանագրի շուրջ։ Հույս ունեմ, որ հունվարին տրանսֆերը կկայանա։ Նա մարմնավորում է այն ամենը, ինչ ես պատկերացնում եմ «Բենֆիկայի» համար՝ ինքնություն և հաղթելու ոգի։ Բացի այդ, Բեռնարդուն միշտ եղել է «Բենֆիկայի» մեծ երկրպագու։

Համոզված եղեք, սա մեր ծրագրերի վերջը չէ», — ընդգծել է Լոպեշը։