Աստուրիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուին, որը Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման ժամանակ ռասիստական վերաբերմունք է դրսևորել Կիլիան Մբապեի նկատմամբ, հայտնում է Marca-ն։
Առաջին խաղակեսում, Մբապեի խփած գոլից հետո, երկրպագուն կապիկ է նմանակել։ Նրա ինքնությունը պարզվել է հեռարձակման կադրերի և տեսագրությունների վերլուծությամբ։
Ձերբակալվածը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ըստ Իսպանիայի օրենքի, որը նախատեսում է մինչև 650 հազար եվրո տուգանք և մարզական միջոցառումներին այցելելու արգելք։
Հիշեցնենք, որ «Ռեալը» արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության էր հասել Լա լիգայի նորեկի նկատմամբ։