Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Gentleman Award մրցանակաբաշխության դափնեկիր։ Ֆուտբոլիստին շնորհվել է «Ինտերի ջենթլմեն» հատուկ մրցանակը, հաղորդում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը։
Բացի Մխիթարյանից, պարգևատրվել են նաև ակումբի նախագահ Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավյեր Ձանետին, ինչպես նաև թիմի ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան։
«Շատ ուրախ եմ։ Պատիվ է այս մրցանակը ստանալը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են։ Չեմ կարող ասել, որ այս մրցանակը ներկայացնում է իմ տեսակը, թող դա ասեն այլ մարդիկ», — նշել է Մխիթարյանը։