Հայտնի է Ա Սերիայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Իտալական Սերիա Ա-ն ամփոփել է օգոստոս ամսվա արդյունքները․ «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը ճանաչվել է ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

19-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս մասնակցել է լիգայի երկու հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում։

Այս արդյունքներով Պասը կարևոր դեր է ունեցել «Կոմոյի» հաջող մեկնարկում՝ արժանանալով մասնագետների և երկրպագուների բարձր գնահատականին։