«Կրեմոնեզեի» նորեկ Ջեյմի Վարդին անվանել է, թե ով է իր մանկության կուռքը իտալական ֆուտբոլից։
«Եթե խոսենք Իտալիայի մասին, ապա դա Ալեսանդրո դել Պիերոն է։ Ես նրան շատ էի սիրում, երբ երեխա էի», – Վարդիի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Վարդին «Կրեմոնեզեի» խաղացող է դարձել 2025 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով «Լեսթերից» հեռանալուց հետո։ Վարդին նախկինում խոստովանել էր, որ իր տեղափոխության որոշիչ գործոնը եղել է իր ընտանիքը։
«Կրեմոնեզեն» նոր մրցաշրջանի երկու տուրից հետո Սերիա Ա-ի սենսացիոն առաջատարն է՝ վեց միավորով։ Թիմը նախորդ մրցաշրջանի ավարտին Սերիա Բ-ից վերադարձել է էլիտար դիվիզիոն։