Հեյմիր Հադլգրիմսոն․ «Հիմա մեզ հրաշք է պետք, որպեսզի կարողանանք որակավորվել»

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոհատվածի որակավորման փուլի F խմբի 2-րդ տուրում Հայաստանը 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի հավաքականին։

Խաղից հետո իռլանդացիների գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնը կտրուկ գնահատական է տվել իր թիմի խաղին․

«Ես չեմ անհանգստանում իմ մասին։ Երբ նման խաղ ես ցույց տալիս, գլխավոր մարզչի աշխատանքը միշտ հարցականի տակ է լինում։ Հիմա մեզ հրաշք է պետք, որպեսզի կարողանանք որակավորվել։

Սա մեր ամենավատ խաղն էր այն պահից, ինչ գլխավորել եմ հավաքականը։ Տակտիկական առումով ձախողվեցինք, պարտվեցինք անհատական մենամարտերում թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Երբ խաղը քեզ մոտ չի ստացվում, իսկ Հայաստանը խաղում է այդքան լավ, արդյունքը կարող է հենց այսպիսին լինել։

Պետք է վերլուծենք, թե ինչ կարող էինք ավելի լավ անել։ Կքննարկենք մարզչական կազմով և խաղացողներով։ Պատճառները շատ են, բայց դրանք արդարացում չեն», – ասել է Հեյմիր Հալգրիմսոնը։