«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է ՊՍԺ-ի աստղի ծառայություններով

Ռոդրիգոյի մասին խոսվում էր «Ռեալ Մադրիդից» հեռանալու մասին, սակայն ամառային տրանսֆերային պատուհանից հետո բրազիլացին չի փոխել ակումբային գրանցումը։

Եթե հարձակվողը քիչ խաղաժամանակ ստանա, նա կարող է լքել մադրիդյան ակումբը 2026 թվականին։ Fichajes-ի տվյալներով՝ ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան կարող է փոխարինել Ռոդրիգոյին «Ռեալ Մադրիդի» հարձակողական խմբում։

Աղբյուրի տվյալներով՝ «սերուցքայինները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում 23-ամյա ֆրանսիացու նկատմամբ։ Միաժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ն չի պատրաստվում վաճառել Բարկոլային։ Ավելին, Լիգա 1-ի հսկան պատրաստվում է քննարկել Բրեդլիի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Բրեդլի Բարկոլային գնահատում է 70 միլիոն եվրո։