Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Թիերի Անրին անդրադարձել է Դիդյե Դեշամի՝ ԱԱ-2026-ից հետո հեռանալու լուրերին։
«Բոլորս գիտենք, թե ով է լինելու նոր մարզիչը։ Ես նրան մաղթում եմ հաջողություն»,– ասել է Անրին CBS-ի եթերում։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ Ֆրանսիայի հավաքականը պատրաստվում է գլխավորել Զինեդին Զիդանը։ 53-ամյա մասնագետն արդեն ուսումնասիրում է թիմի և ֆեդերացիայի աշխատանքը։
Զիդանը «Ռեալի» հետ նվաճել է երեք Չեմպիոնների լիգա, երկու Լա Լիգայի տիտղոս, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ և ակումբային աշխարհի առաջնություն։