Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Սթիվ Մանդանդան հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
«Ինձ ժամանակ էր պետք այս որոշումը կայացնելու համար, քանի որ դա հեշտ չէ, բայց այո, ես ավարտում եմ կարիերաս։ Ես երկար ժամանակ մտածեցի դրա մասին, քանի որ շատ առաջարկներ ունեի, բայց բոլորն էլ մերժեցի», – L’Équipe-ին ասել է Մանդանդան։
40-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Ռենն» էր, որի հետ նրա պայմանագիրը լրացել էր անցյալ մրցաշրջանի վերջում։
Հիշեցնենք, որ Մանդանդան Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է 2018 թվականի աշխարհի չեմպիոն։